Henley & Partners ընկերությունը մարտի 26-ին ներկայացրել է անձնագրերի վիճակագրությունը, որը ցույց է տալիս, թե որքան ազատ կարող են աշխարհով տեղաշարժվել տարբեր երկրների քաղաքացիները:

«Ամենահզոր» անձնագրերից են ասիականները. Սինգապուրի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր: Գերմանիայի քաղաքացիները հնարավորություն ունեն ազատ այցելելու 188 երկիր:

Ֆինլանդիան կիսում է երրորդ տեղը Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի հետ. այս երկրների քաղաքացիները կարող են ազատ շրջագայել աշխարհի 187 երկրներով:

Տեղաշարժման ամենաքիչ ազատությունն ունեն Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները: Առանց վիզայի նրանք կարող են մուտք գործել միայն 30 երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել