Panorama.am-ը գրում է.

Ղրղզստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր,  ցանկանում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի, չնայած նրա բացակայությունը չի ազդում  կազմակերպության գործունեության վրա։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դանիյար Սիդիկովը։

«Մենք, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ցանկանում ենք, որ նշանակումը շուտով կատարվի, որպեսզի կազմակերպությունը լիարժեք աշխատի։ Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում է Վալերի Սեմերիկովը։ Նա բավականին փորձառու և լուրջ մարդ է, այդ պատճառով է որ գլխավոր քարտուղարի բացակայությունը կազմակերպության վրա որևէ կերպ չի ազդում»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել