Aysor.am-ը գրում է.

Եվրոպական Միության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ցանկությունը 2017թ.-ից որակապես նոր մակարդակի է բարձրացվել, այսօր «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. 10 տարի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը։
 
«ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու՝ քաղաքական պատասխանատվություն կրող անձանց ցանկությունը, 2017թ.-ին որակապես ավելի բարձր մակարդակի է բարձրացվել։ Կարելի է ասել, որ այս ցանկությունն ինստիտուցիոնալիզացվել է և կան նաև համապատասխան պայմանավորվածություններ, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ միջոցառումները գնալով ավելի կշատանան», - ասաց Թոմաս Շրապելը։ 
 
Նա ընդգծեց՝ «Հայաստանի յուրահատուկ կարգավիճակը», քանի որ այն, լինելով ԵԱՏՄ անդամ, ցանկանում է հարաբերությունները խորացնել նաև ԵՄ հետ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել