Aysor.am-ը գրում է.

Թեև առայժմ հայտնի չէ՝ ռուսական գազի սակագինը սպառողների համար կթանկանա, թե ոչ, սակայն գրեթե անհավանական է, որ թանկացման դեպքում երկրում «Էլեկտրիկ Երևանի» մասշտաբի բողոքի ալիք բարձրանա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա համոզմամբ՝ ազգաբնակչության շրջանում բողոքի լայնածավալ գործողություններ չեն իրականացվի մի շատ պարզ պատճառով, քանի որ ի տարբերություն «Էլեկտրիկ Երևանի», այս անգամ բողոքի ալիքի հստակ պատվիրատուներ չեն նշմարվում։

«Գրեթե անհնար եմ համարում, որ «Էլեկտրիկ Երևանի» սցենարը կրկնվի, քանի որ այն ժամանակ բողոքի ակցիան ինքնըստինքյան չէր անցկացվում։ Նման միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար պետք է համապատասխան կառույցներ լինեն, պետք է ֆինանսավորում լինի։ «Էլեկտրիկ Երևանն» ինքնաբուխ ձևավորված գործընթաց չէր։ Այն ժամանակ շատ հստակ քաղտեխնոլոգիական մեթոդներով մշակված գործընթաց էր իրականացվում, որն ուներ որոշակի նպատակներ՝ ստուգելու հասարակության զգոնությունը։
Այս պահի դրությամբ չեմ տեսնում, որ գազի սակագնի հնարվոր թանկացման դեպքում բողոքի ակցիաներ հրահրող շահագրգիռ կողմեր լինեն։ Կարող է՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ինչ-որ ցույցեր լինեն, բայց տևական ժամանակով փողոցներ փակելու զանգվածային դեպքեր՝ քիչ հավանական են, եթե չասեմ՝ անհավանական», - ասաց Արմեն Բադալյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել