Ոչինչ այնպես չի քայքայում մարդու, ինչպես բացասական էներգիայով լեցուն մարդկանց հետ շփվելը։ Չնայած որ զգայուն մարդիկ միշտ կարեկցանքով լի են, կարող են իրենց վրա վերցնել ուրիշների բեռը, և շատ դեպքերում դա կարևոր է, միևնույնն է, պետք է նաև իմանալ, թե ինչպես պաշտպանվել այն մարդկանցից, որոնք օգտվում են ձեր բարությունից։

1. Մի փորձեք հաճոյանալ ուրիշներին

Երբ մարդիկ ձեզանից բողոքում կամ փորձում են ձեզ շեղել ձեր ճանապարհից, դա ձեզ վրա մի վերցրեք։ Դա ավելի շատ ցույց է տալիս, թե ով են նրանք, ոչ թե խոսում է ձեր որակների մասին։ Կախված մի եղեք ուրիշների գովեստի խոսքերից։ Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ և խուսափեք այն մարդկանցից, որոնք ձեզ նեղացնում են։

2. «Էներգետիկ արնախումներին» ձեզանից հեռու պահեք

Դուք ունեցե՞լ եք ընկեր, որը կարծես քամեր ձեր միջի կյանքը, այնպիսի ընկեր, որի հետ ձեզ զգայական և ֆիզիկական առումով սպառված զգայիք։ Այդպիսի մարդկանց «էներգետիկ արնախումներ» են անվանում։

Այս մարդիկ միշտ ուզում են տեսնել ձեզ, երբ իրենց աջակցություն է հարկավոր, բայց անհետանում են, երբ ձեզ է օգնություն պետք։ Եվ որքան շատ են բողոքում, այնքան ավելի են ավելանում նրանց բողոքի պատճառները։

Հիշեք, որ դուք ուրիշների համար պատասխանատու չեք։ Եթե իրենք իրենց օգնել չեն կարող, դուք ձեզ վրա մի վերցրեք այդ բեռը։

3. Ասեք «ոչ»

Կարևոր է սահմաններ պահել կարողանալը։ Ի հեճուկս տարածված կարծիքի՝ հիշեք, որ ինչ-որ մեկին մերժելը կոպտություն չէ, դուք չպետք է արդարանաք «ոչ» ասելիս։ Եթե դուք զգում եք, որ ձեզ չեն հարգում, պաշտպանեք ձեր շահերը։

4. Վայելեք ինքներդ ձեզ հետ անցկացրած ժամանակը

Ձեզ համար անձնական ժամանակ տրամադրեք, որպեսզի լսեք ձեր ներքին ձայնը՝ լինի դա փրփուրով լոգանք ընդունել կամ անկողնում թավալ գալ։

Եթե ծանր կացության մեջ եք, փողոց դուրս եկեք։ Մաքուր օդն ու բնությունը կստիպեն ձեզ գիտակցել՝ ցանկացած խնդիր շատ չնչին է տիեզերական մակարդակում, և որ կյանքը շարունակվում է։

5. Ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք

Վերջին հաշվով, դուք միակ մարդն եք, ով գիտի, թե ինչ եք դուք զգում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ միջավայրում եք դուք գտնվում, դուք ընտրություն ունեք՝ մնալ ուժե՞ղ, թե՞ թույլ տալ, որ ուրիշները ձեզ իշխեն։

Երբ դուք ձեր հույզերի պատասխանատվությունը ձեզ վրա եք վերցնում, դուք ազատում եք ձեզ ուրիշների ազդեցությունից։

Երբ դուք ձեզ վստահ եք զգում և սիրում եք ինքներդ ձեզ, դուք ազատում եք ձեզ ուրիշների ազդեցությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել