Չինաստանում վարձույթ է մտել առանց համբույրների, կանացի զգեստներ հագնելու, առանց «գեյ» բառն օգտագործելու Queen խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի տարբերակը: Ֆիլմի տևողությունը կրճատվել է 2 րոպեով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Չինացի հեռուստադիտողները կադրերում չեն տեսնի համբուրվող տղամարդկանց, արգելքի տակ է հայտնվել նաև «գեյի սանրվածք» արտահայտությունը և խմբի I Want To Break Free երգի տեսահոլովակի նկարահանման նախապատրաստման տեսարանը, որտեղ երաժիշտները կանացի հագուստներով են:

Ֆիլմից կտրվել են նաև ֆիլմի ավարտի վրա ուղղակիորեն ազդող որոշ տեսարաններ, օրինակ՝ Մերկուրիի՝ մատուցող Ջիմի հետ ծանոթանալու պահը, որը հետագայում դարձավ նրա զուգընկերը, հաղորդում է «360» հեռուստաալիքը:

Related image

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրին, մահացել է ՄԻԱՎ-ից 45 տարեկանում:

Image result for Ֆրեդի Մերկուրի

Չինաստանում միասեռականությունը օրենքի խախտում չի համարվում, սակայն արգելվում է «աննորմալ սեռական վարքի» ցուցադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել