Անգլիայի Լեսթերշիր կոմսության Լեսթեր քաղաքի բնակչուհին հազվագյուտ հիվանդությամբ է տառապում՝ Քլեյն-Լևինի ախտանիշով: Հիվանդության պատճառով աղջիկը կարող է օրական քնել մինչև 22 ժամ, հաղորդում է Metro-ն:

21-ամյա ուսանողուհի Ռոդա Ռոդրիգեզ-Դիազը պատմել է, որ հիվանդության պատճառով «կյանքը նրա կողքով է անցնում»: Հիվանդության ամենաերկար նոպան երեք շաբաթ է տևել: Նա անկողնուց վեր է կացել միայն ուտելու, խմելու և զուգարան գնալու համար:

Image result for Rhoda Rodriguez-Diaz

2018-ին Ռոդրիգեզ-Դիազին հեռացրել են համալսարանից կուրսային աշխատանքները ժամանակին չհանձնելու և քննությունների կեսից շատին չներկայանալու պատճառով: Միայն դրանից հետո՝ սեպտեմբերին, աղջիկն առաջին անգամ դիմել է բժշկի և նման ախտորոշում ստացել: Դրանից հետո նրան վերականգնել են բուհում և, դեպքը «հատուկ» համարելով, թույլատրել երկրորդ կուրսի ծրագիրը կրկին անցնել:

Բժշկի այցելելուց հետո Ռոդան սկսել է ավելի լավ դիմակայել հիվանդությանը և հուսով է, որ տարիքի հետ այն կանցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել