Աշխարհի հազարավոր ինտերնետ օգտագործողներ փորձել են հրաժարվել Google-ի ծառայություններից: deGoogle համայնքը, որի անդամներն իրենց հաջողություններով և ձախողումներով կիսվում են Reddit-ում, նկատել է Business Insider-ը:

Շարժման կողմնակիցների կարծիքով՝ մարդիկ չպետք է վստահեն նման հզոր կորպորացիային: deGoogle-ի անդամների նպատակը Google-ին անձնական բնույթի ցանկացած ինֆորմացիայի փոխանցումից խուսափելն է: Սա ներառում է այնպիսի ծառայություններից հրաժարում, ինչպիսիք են Google-ի որոնման համակարգը, YouTube վիդեո հոսթինգը, Gmail փոստային ծառայությունը և շատ ուրիշներ:

deGoogle-ը հայտնվել է 2018-ին և այժմ մոտ ութ հազար օգտատեր է ներառում: «Մենք գտնում ենք, որ Google-ի ազդեցությունը հասարակության վրա վտանգավոր է, քանի որ այն անվերահսկելի է: Նման ձևով մարդկանց լրտեսելը նորմալ չէ և դա չպետք է լինի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է վերահսկի այն տեխնոլոգիաները, որոնց հետ փոխգործակցում է և ոչ թե հակառակը»,- պնդում են նրանք:

Սակայն Google-ի ազդեցության դեմ պայքարող բազմաթիվ մարտիկներ արդեն հանձնվել են: Նրանք խոստովանել են, որ ծառայություններն այնքան են ներթափանցել իրենց կյանք, որ դրանցից հրաժարվելն անհնար է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել