Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել Չարենցավան քաղաքի 36-ամյա բնակչուհու հետ, որի հիման վրա՝ վերջինս խորհուրդներ և տեղեկատվություն է տրամադրել իր մտերմուհու՝ Չարենցավան քաղաքի 62-ամյա բնակչուհու բնակության վայրի, համատեղ բնակվողների, բնակարանում պահվող ոսկյա իրերի և գումարների գտնվելու վայրի մասին: 2019 թվականի մարտի 8-ին 36-ամյա կինը 42-ամյա տղամարդուն է տրամադրել իր կողմից նախապես պատրաստված դիմակը, անգույն կպչուն ժապավեն և  հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որից հետո վերջինիս հետ անընդհատ գտնվելով հեռախոսակապի մեջ՝ բնակարանում տանտիրուհու միայնակ գտնվելու վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել նրան:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել 62-ամյա կնոջ բնակարան, որտեղ որպես զենք հանդիսացող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հարձակում է գործել վերջինիս վրա, թափանցիկ կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը և ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր և գումար, որից հետո նրան քարշ է տվել ննջասենյակ և այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակելով ոսկյա և արծաթյա զարդեր՝ դիմել է փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել