168.am-ը գրում է.

«Վարչապետի հայտարարությանը ես կոմենտարիա չեմ կարող տալ, որովհետև իրեն պետք է հարցնեք, ես իր հայտարարությունը չեմ քննարկում, արտահայտել է ընդհանոր կարծիք՝ ոչ անձնավորված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«Խոսակցությունները միշտ էլ իմ շուրջ են պտտվում, 13 տարի ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող կոմենտարիա տալ»,- ասաց նա՝  ավելացնելով, որ  ուսանողներից որևէ մեկի առաջ դուռ չի փակել։

«Ես ուսանողներից որևէ մեկի առաջ դուռ չեմ փակել»,- պնդեց ԵՊՀ ռեկտորը։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության արտահեր նիստում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել