Panorama.am-ը գրում է.

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ «Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն»։

«Կարծում եմ՝ շատ պարզ այդ ամենը ներկայացվեց, և բոլորդ գիտեք նրանց մասին»,- ասաց նախարարը։

Ճշտող հարցին՝ խոսքը նաև ԵՊՀ ռեկտորի մասի՞ն է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մամուլում շատ հստակ նշվեց, թե ում մասին է խոսքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել