168.am-ը գրում է.

Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը մարտի 25-ի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում։

Granma պորտալը հայտնում է, որ դրանից առաջ արքայազնը տիկնոջ հետ շրջել է Հավանայում եւ դիտել նրա հիմնական տեսարժան վայրերը, ինչպես նաեւ բացել են Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը: Ավելի վաղ Դիաս-Կանելն արդեն ողջունելէր Ուելսի արքայազնի եւ դքսուհու ժամանումը:

«Մեզ համար պատիվ է նրանց ընդունելը եւ հպարտությամբ ցույց տալ, թե ինչպիսին է մեր երկիրը… Այցը ցուցադրում է մեր հարաբերությունների լավ վիճակը»,- գրել է Կուբայի ղեկավարը Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել