«ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաս­տում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նման օրակարգով բանակ­ցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առա­ջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում»,- մեր թղթակ­ցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով առաջիկայում Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղե­կություններին և հանդիպման անհրաժեշտությանը:

Նա հանդիպումից առանձնապես լուրջ ակնկալիքներ չունի: Նրա խոսքով, եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ և չի նպաստելու խաղաղ մթնոլորտի հաստատմանը, ուստի չկա որևէ էական ակնկալիք:

Իր հերթին գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը կարծիք է հայտնել, որ Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը պարզապես այս հանդիպու­մից չհրաժարվելու և դրան մասնակցելու պատճառաբանություն է բանակցային գործընթացի թե­լը չկտրելու նպատակով:

Ինչ վերաբերում է հնարավոր արդյունքին, ապա նա նշել է, թե վստահ չէ, որ մեզ մեծ արդյունքներ են սպասվում, բայց զրուցել պետք է, և արդյունք պետք է դիտարկվի նաև պատերազմի վերսկսման սպառնալիքի նվազումը ևս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել