«Թավշյա հեղափոխությունից հետո անդադար քննարկվում է բուհերը ՀՀԿ կուսակցական որջ դարձրած և նախկին ռե­ժիմին սպասարկած ռեկտորներին գահից գցելու հարցը: Այս առումով հիմնակա­նում շեշտվում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանի անունը: Նշենք, որ ռեկտորն իրեն համարում է քաղաքական հայացքների համար հալածվող: 

Երեկ կառավարության արտահերթ նիս­տում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորների հարցին, ասաց. «Ամ­բողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական հա­մակարգից մինչև դպրոցական համա­կարգ: Այն ռեկտորները, որոնք բարձրա­գույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անե­լիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշ­ումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները, բազ­կաթոռները ճանկռեն, մեկ է, Նոր Հայաստա­նում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար այլ աշխատանք գտնեն, այլ անելիք, այլ առաքելություն»:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հան­րապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը չի կարող շարունակել աշխատել: «Հե­ղափոխությունը սկսվել է այդ պահանջով և ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղա­քական որոշում է և պետք է իրագործվի: Որևէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»,-ասաց նա:

Շատերի կարծիքով՝ այս հայտարարու­թյունն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ինքը՝ Սիմոնյանը, անդրադառ­նալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ԵՊՀ-ն դռներ չի փակում ուսանող­ների առաջ, և որ վարչապետը փակագծեր չի բացել, այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում:

Նշենք, որ ռեկտորի այս հայտարարու­թյունը դուր չի եկել ուսանողների մի մասին, և երեկվանից նրանք սոցիալական ցանցե­րում տարածում էին տեսանյութեր թավշյա հեղափոխության օրերից՝ ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊՀ հոգա­բարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ ով է Փաշին­յանի հայտարարության հասցեատերը: Իսրայելյանն ասաց, թե, իր կարծիքով հայտա­րարությունն ընդհանուր է արվել, և վարչա­պետը կոնկրետ մեկին նկատի չի ունեցել: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս հայ­տարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի՝  ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով: «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով: Նման օրա­կարգ մենք չունենք»,,-ասաց Իսրայելյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին կուսակցականացված էր նաև Տնտեսագիտա­կան համալսարանը՝ իր հայտնի ՀՀԿ-ական սաքուլիկներով: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ արդեն դեկտեմբերին, այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն աշխա­տանքից ազատվելու դիմում էր գրել: ՀՀԿ-ականացված էր նաև Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարա­նի ուսխորհուրդը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել