Operativ.am-ը գրում է․

Թուրքական կործանիչները Ագատոնիսիոն կղզի թռիչքի ժամանակ հետապնդել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ուղղաթիռը, հաղորդում է AP-ն:

Ցիպրասի խոսքով՝ նրան «ողջունել են» թուրքական կործանիչները, որոնք խախտել են Հունաստանի օդային տարածությունը Ագատոնիսիոն կղզի թռիչքի ժամանակ:
Նա նշել է, որ այդ գործողությունները ուղղաթիռի օդաչուին ստիպել են մինչեւ հունական կործանիչների ժամանումը ցածր մանեւրներ իրականացնել:

Ցիպրասն ընդգծել է, որ Հունաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ երկխոսությանը եւ համագործակցությանը, սակայն անհրաժեշտության դեպքում «մենք կանենք այն, ինչ մեզ սովորեցրել են մեր նախնիները՝ մեր երկիրը պաշտպանելու համար»:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններ կան մի շարք հարցերով, այդ թվում, Էգեյան ծովում տարածքային վեճերը: Աթենքը հաճախ բողոքում է, որ թուրքական կործանիչները խախտում են երկրի օդային տարածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել