Tert.am-ը գրում է․

Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
Նշվում է, որ առանց էլեկտրաէներգիայի են մնացել Լարա, Մոնագաս, Միրանդա, Արագուա, Վարգասե, Անսոատեգի, Կարաբոբո, Սուկրա և Տաչիրա նահանգներում: Անջատումների պատճառները դեռևս չեն նշվում:
Այս ամսվա սկզբին էլեկտրաէներգիայի տևական անջատումներ էին արձանագրվել Վենեսուելայի 23 նահանգից 21-ում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում: Դրա հետևանքով չի գործել քաղաքի մետրոն, ինչպես նաև խափանումներ են նկատվել բջջային կապի աշխատանքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել