Աշխարհահռչակ Pretty Little Thing և Topman նորաձևության ապրանքանիշերը երեք անգամ թանկ վերավաճառել են բյուջետային ապրանքանիշերի հագուստները:

Դրա համար նրանք ստիպված են եղել կտրել «հարազատ» պիտակները, հաղորդում է Daily Mail- ը:

Խաբեությունը բացահայտել է գնորդներից մեկը և հրապարակել Twitter-ում: «Pretty LittleT hing-ը կտրում է Fruit of the Loom-ի 6-12 ֆունտ արժեցող սպորտային տաբատների պիտակները և վաճառում սեփական պիտակի տակ»,- վրդովվել է կինը:

Դրանից հետո սոցցանցերում բազմաթիվ նմանատիպ պատմություններ հայտնվեցին: Օգտատերերը խարդախության մեջ «բռնացրել են» նաև բրիտանական Topman ապրանքանիշին, որի պիտակի տակ ևս այլ ընկերության պիտակ են հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել