Կառավարության «տնտեսական հեղափոխության» վերջին հանգրվանը լինելու է պետական պարտքի ավելացումը։

Ուրիշ տարբերակ չի մնալու, քանզի մեղավորության կանխավարկածի ներդրման արդյունքում կապիտալը փախչելու է աննախադեպ ծավալներով (այդ գործընթացն արդեն սկսված է), քաղաքական մթնոլորտի ու անորոշության արդյունքում ներդրումային սպասումները չեն իրականանալու, հարկային բեռի դե յուրե և դե ֆակտո ավելացման արդյունքում բիզնես միջավայրը վատանալու է տնտեսվարող բոլոր շերտերի համար, և բանկային գաղտնիքի վերացման արդյունքում կանգնելու ենք փողի դեֆիցիտի առաջ։

Հուսով եմ, որ ինչ-ինչ զարգացումներից հետո իշխանությունը չի գնա վերջին սխալ քայլին՝ դրամական էմիսիային կամ տնտեսության ինֆլյացիոն ֆինանսավորմանը, թեև ամեն ինչ կարող է դրան հանգել։ Այդ դեպքում ընտրություն կկատարվի անավարտ սարսափի և սարսափելի ավարտի միջև։

Դժվար չէ կռահել, թե որ ճանապարհով կգնա «տնտեսական հեղափոխությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել