168.am-ը գրում է․

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի եւ նրա տիկին Լետիսիայի պետական այցն Արգենտինա սկսվել է հետաքրքարաշարժ միջադեպով. բարձրությամբ համապատասխան օդանավասանդուղքի բացակայության պատճառով ամուսիններն ստիպված մեկ ժամ նստած են մնացել ինքնաթիռում:

Թագավորական զույգը մարտի 24-ի երեկոյան Բուենոս Այրես է ժամանել պիրենեյան թագավորության Airbus 310 ВВС ինքնաթիռով: Իսկ երբ ինքնաթիռին է մոտեցել օդանավասանդուղքը, պարզվել է, որ այն բարձրությամբ չի հասնում ինքնաթիռի դռանը: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, անհարմար վիճակից հաջողվել է դուրս գալ այն ինքնաթիռի օդանավասանղուղքի շնորհիվ, որից օգտվում է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, բայց խնդիրը լուծելու համար շուրջ մեկ ժամ է պահաջվել:

Ֆիլիպ VI-ը եւ Լետիսիան հանրապետություն են ժամանել նախագահ Մակրիի հրավերով: Նրանց այցը կտեւի մինչեւ մարտի 26-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել