Առաջին անգամ «Մանիպուլյացիաների կիրառում և հանրային կառավարում» գիտական աշխատությունը խորը ուսումնասիրել եմ դեռ հեռավոր 1997 թվականին։ Ասեմ, որ մանիպուլյացիոն տեխնոլոգիաները մարդկությունը կիրառում է ծնված օրվանից, սակայն այն, ինչ կատարվում է այսօր գլոբալ տեղեկատվական դաշտում, իհարկե, մանիպուլյացիաների գագաթնակետն է։

Խորքային և բազմաշերտ ազդեցությունը մարդկանց ենթագիտակցության վրա արդեն դարձել է պարտադիր պայման թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքականության մեջ։ 

Ինչպե՞ս դիմակայել մանիպուլյատիվ ազդեցությանը։ Մի խորհուրդ․ կարդացեք շատ, վերստուգեք տեղեկությունները, բաց պահեք ձեր քննադատական և վերլուծական ունակությունները։

Հիշեք մի բան, եթե դուք փորձեք վերլուծել յուրաքանչյուր տեղեկատվություն` օգտվելով տարբեր աղբյուրներից, ապա ձեզ կառավարելը շատ դժվար կլինի։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել