168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը:

Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել է 2012 թվականի փետրվարին եւ կազմել 231,7 միլիարդ դոլար, նշում է MarketWatch-ը:

Միեւնույն ժամանակ 2019 ֆինանսական տարվա, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին, հինգ ամսում ԱՄՆ-ի բյուջեի բացասական հաշվեմնացորդն ավելացել է 39,2 տոկոսով եւ հասել 544,229 միլիարդ դոլարի՝ մեկ տարի առաջվա զուգադրելի շրջանի 310,252 միլարդ դոլարի համեմատությամբ:

Կոնգրեսի Բյուջետային վարչությունն (CBO) այս ֆինանսական տարում կանխատեսում է բյուջեի պակասուրդի ավելացում մինչեւ 897 միլիարդ դոլար կամ համախառն ներքին արդյունքի 4,2 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել