Մայքլ Ջեքսոնի առաջին կինը՝ Լիզա-Մարի Պրեսլին, կանխազգացել է երաժշտի մոտալուտ մահը: Մասնավորապես, նա ենթադրել է, որ երգիչը կարող է մահանալ բժիշկների գործողությունների պատճառով: Այս մասին իր գրքում պատմել է երգչի բժիշկներից մեկը՝ Նիլ Ռաթները, գրում է Daily Mirror-ը:

Առաջին անգամ ամուսնու բժշկի հետ Լիզա-Մարին ծանոթացել է 1995-ին և անմիջապես զգուշացրել նրան, որ թույլ չի տա ամուսնուն վնաս պատճառել:

«Բժիշկները սպանել են իմ հորը, և ես թույլ չեմ տա նույնն անել իմ ամուսնու հետ»,- Պրեսլիի խոսքերը մեջբերվում են Ռաթների գրքում:

Էլվիս Պրեսլին՝ Լիզա-Մարիի հայրը, մահացել է 1977-ին՝ 42 տարեկան հասակում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա մահվան պատճառը դեղամիջոցների չարաշահումն էր:

Ջեքսոնը մահացել է 2009-ին՝ 50 տարեկանում: Երգչի մահվան պատճառը պրոպոֆոլ դեղամիջոցի չարաշահումն էր: Նրա բժիշկը շեշտել է, որ վերջին ներարկումն արել է իր հիվանդի «բազմաթիվ խնդրանքներից հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել