Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի հազվագյուտ նկարը կվաճառվի Christie’s աճուրդի տանը, Փարիզում:

«Նկարիչ Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավը, որը կատարված է փետուրով և թանաքով, 250.000 և 300.000 եվրո է գնահատվում: Այս չհրապարակված նկարը աճուրդի կհանվի մարտի 28-ին Christie’s-ում, Փարիզում»,- գրում է Le Figaro-ն:

Պիկասոյի ստորագրությամբ և թվագրված 26×33.3 սմ չափով կտավը պատկանում է նրա ստեղծագործական սյուրռեալիստական շրջանին: Սկզբում նկարը պատկանել է Պիկասոյի բարեկամ և գործակալ Դանիել-Անրի Քանվեյլերին, որին նկարիչը այն նվիրել է: Այժմ կտավը պատկանում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին:

Այս աշխատանքը նվիրված է Պիկասոյի ընկերուհուն՝ Մարիա Թերեզա Վալտերին, որի համար նա լքել է կնոջը՝ ռուս բալետի պարուհի Օլգա Խոխլովային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել