Տոկիոյի Koike-ya խորտիկներ արտադրող ընկերությունը որոշել է կարտոֆիլ ֆրիի այնպիսի տարբերակ ստեղծել, որը հարմար կլինի զբաղված և շտապող սպառողների համար:

Աշխատանքից չկտրվելու և սնվելու, միաժամանակ ձեռքերը չյուղոտելու համար առաջարկվել է կարտոֆիլ ֆրիի նոր տարբերակ՝ One Hand Сhips անվանումով, գրում է Food & Mood-ը:

Կարտոֆիլ ֆրիի փաթեթն այնպես է պատրաստված, որ հնարավոր լինի այն մեկ ձեռքով լցնել բերանը: Բացի այդ՝ փաթեթի մեջ լցված տապակած կարտոֆիլն արդեն մանրացված է, այնպես որ, այն հնարավոր է գրեթե «խմել» առանց մատները յուղոտելու վախի: Հենց այդ «խմելու» հնարավորությունն էլ դարձել է ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունը:

One Hand Сhips-ը արտադրվում է 3 տարբեր համերով՝ խորովածի, չիլիով և աղով: Ճապոնացի սպառողները մեծ հետաքրքրությամբ են ընդունել նորույթը: Իսկ Koike-ya ընկերությունն իր արտադրանքն անվանել է «նախուտեստների նոր ոճ, որին մարդկությունը վաղուց էր սպասում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել