Aysor.am-ը գրում է.

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում ծնվել է 36 502 երեխա, որից 19 207-ը տղաներ են, 17 295-ը՝ աղջիկներ: 2017-ին Հայաստանում ծնվել է 37 700 երեխա՝ 19 731 տղա, 17 969 աղջիկ, իսկ 2016-ին՝ 40 592 երեխա, որից 21 445-ը տղա և 19 147-ը՝ աղջիկներ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում միտում կա՝ քաղաքային բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր է, քան գյուղական բնակավայրերում, սակայն Հայաստանում հակառակն է: «Հայաստանում այդ տենդենցը եղել է մինչև 2012 թվականը, դրանից հետո մեր գյուղաբնակ համայքններում ծնելիությունն անկում է ապրել, այսինքն՝ մեր գյուղերում երեխա չեն ունենում», - ասաց Հարությունյանը:

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ քննարկում օրերս տեղի էր ունեցել կառավարությունում, որին ներկա է եղել նաև վարչապետը: Ծովինար Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել, հասկանալ իրավիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել