Այսօր ցանկանում ենք ուշադրություն դարձնել աշխատանքի պոտենցիալ վտանգների վրա, եթե այն ընկալվում է որպես վարձատրվող կտտանք։

1. Ձեր սննդային սովորությունները փոխվում են

Սովի զգացողությունն ու ախորժակը սերտորեն կապված են մեր հույզերի հետ։ Ուժեղ սթրեսի ժամանակ մեր օրգանիզմը ադրենալին է արտադրում։ Այդպես օրգանիզմը փորձում է մեր ուժերը ուղղել սթրեսից փախուստին կամ դրա դեմ պայքարին՝ ճնշելով մյուս զգացմունքները, այդ թվում՝ սովը։ Հենց դրանով է բացատրվում, թե ինչու են շատերը նիհարում սթրեսից; Իսկ մյուսների մոտ հակառակ պրոցեսն է ընթանում. քրոնիկ սթրեսի ժամանակ կորտիզոլ հորմոնն է արտադրվում, որը բացում է ախորժակը։

2. Դուք բառացիորեն փուլ եք գալիս

Երբ աշխատանքը ոչ թե պարզապես անհետաքրքիր է, այլ անկեղծորեն ատելի, ձեր մարմինը համապատասխանաբար է արձագանքում։ Ճնշված զգալով՝ շատ մարդիկ կռանում են և գլուխը մտցնում ուսերի մեջ, որպեսզի ավելի աննկատ լինեն։ Մյուսները, ովքեր պաշտպանության ավելի ագրեսիվ դիրք են ընդունում, կարող են անընդհատ սեղմել ատամները և լարված պահել վիզն ու ուսերը։ Արդյունքում կարող են վզի օստեոխոնդրոզ, միգրեն և բրուկսիզմ առաջանալ։

3. Աղեստամոքսային տրակտը սկսում է վատ աշխատել

Նույնիսկ սովորական ընդմիջումը կամ մեկ բաժակ սուրճը աշխատանքային զզվելի մթնոլորտում կարող են թունավորել ձեր կյանքը։ Բանն այն է, որ մարսողությունն ուղիղ կապ ունի սթրեսի հետ։ Լավագույն դեպքում ուտելուց հետո դուք կարող եք տրամադրության անկում նկատել, վատագույն դեպքում՝ ստամոքսի խանգարում, փորկապություն կամ փքվածություն։

4. Դուք ավելի հաճախ եք հիվանդանում

Եթե նկատում եք, որ հաճախ եք սկսել հարբուխ ունենալ, ապա մտածեք՝ արդյո՞ք դա կապված չէ աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրոնիկ սթրեսն ազդում է իմունիտետի վրա, ինչը ձեզ ավելի խոցելի է դարձնում վիրուսների նկատմամբ։

5. Դուք նկատում եք, որ հիմարանում եք

Անընդհատ նույն տհաճ աշխատանքը կատարելով՝ դուք կարող եք բախվել «գլխում շիլաշփոթի» զգացողության հետ։ Դուք չեք կարողանում կենտրոնանալ որևէ կոնկրետ բանի վրա, զգում եք, որ հիշողության խնդիրներ են ի հայտ գալիս, և չեք կարողանում անսխալ կատարել ձեր առաջդրանքները։

6. Դուք վատ եք քնում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել