«Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։

Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու ապացույցի մամուլի միջոցով նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելը մեր կուսակցությունը որակում է որպես սադրանք, որն ուղղված է հայրենիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում հանրային կարծիքի ապակողմնորոշման և ինքնահաստատման անհաջող փորձ կատարելուն։

Տվյալ խմբավորման անդամներին հորդորում ենք բովանդակային ասելիք ու կառուցողական քննադատություն չունենալու դեպքում իրենց բանսարկության համար այլ թիրախներ ընտրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել