168.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և  ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին:

Հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը կղմերը զրուցել են Հայաստանում Թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների, այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի նոր կառավարության առջև ծագած նոր մարտահրավերների մասին: Տիկին Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների  գործունեությունը, ուղղվածություններն ու ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Պերճ Սեդրակյանը ներկայացրել է իր մտահոգությունները սփյուռքի գաղթաօջախների գործեունեության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել