Մեծ Բրիտանիայում գողացել են 35-ամյա Քրիսթի Բոլդուինի պայուսակը, որում նա պահել է 2 տարեկան հասակում մահացած դստեր մազափունջը։ Երեխան՝ Էլի Լուիզ Բոլոդուինը, կյանքից հեռացել է 6 տարի առաջ՝ 2013-ին, հաղորդում է Sky News-ը: Պայուսակը գողացել են Մանչեսթեր քաղաքում՝ տեխսպասարկման կայանում:

«Մեր դուստրը բրոնխիալ թոքաբորբի հետևանքով հանկարծամահ է եղել, նրանից միայն այդ մազափունջն է մնացել: Խնդրում եմ, եթե որևէ մեկը գտնի մազափունջը, որը դուք տեսնում եք լուսանկարի վրա, ճիշտ վարվեք՝ փոխանցելով այն ոստիկանության մոտակա բաժանմունք: Շնորհակալություն»,- հեռուստաալիքի եթերում ասել է դժբախտ մայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել