Ուկրաինայի քաղաքացիների մոտավորապես 32.1 տոկոսը պատրաստ է պետության ղեկավարի հերթական ընտրություններում քվեարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկու օգտին: Այդ մասին վկայում են Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ մարտի 14-ից մինչև 22-ն ընկած ժամանակաշրջանում անցկացրած հարցման արդյունքները:

«Նրանց թվում, ովքեր ստույգ որոշել են՝ որ թեկնածուին են նախընտրում և գնալու են ընտրությունների, Զելենսկու օգտին պատրաստ է իր ձայնը տալ ուկրաինացիների 32.1 տոկոսը: Նրան հաջորդում են նախագահ Պյոտր Պորոշենկոն (17.1 տոկոս) և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (12.5 տոկոս)»,- հարցման արդյունքները մեջբերում է «1+1» ուկրաինական հեռուստաալիքը:

Երկրի նախագահի թեկնածու, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոյի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 10.4 տոկոսը, իսկ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ներկայացուցիչ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 6.9 տոկոսը:

Նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին, դրանց մասնակցելու է 39 թեկնածու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել