ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է, որ Medtronic ընկերության արտադրած կարդիոխթանիչները խոցելի են, և հաքերները հեռակա կարգով կարող են վերածրագրավորել սարքերը: Ըստ Daily Mail-ի՝ ռիսկի գոտում են հայտնվել առնվազն 750 հազար սարքեր:

Հաղորդման մեջ նշվում է, որ Medtronic Conexus-ի կապի արձանագրությունը, որի միջոցով հիվանդանոցներում կարդիոխթանիչները և բժշկական սարքավորումը տվյալների փոխանակում են իրականացնում, կոդավորված չէ և օգտագործողի վավերացում չի պահանջում: Սա նշանակում է, որ ցանկացած չարամիտ կարող է խափանել կապը և փոխել դեֆիբրիլյատորի տվյալները, ինչը կարող է վնասել հիվանդին:

Անցյալ տարի Medtronic-ը արդեն հայտնվել է նման սկանդալի կենտրոնում: Այդ ժամանակ ընկերությունը ստիպված էր անջատել մոտ 34.000 CareLink սարքերի ինտերնետ-թարմացումները, որոնք բժշկական ծառայություն մատուցողներն ամբողջ աշխարհում օգտագործում են իմպլանտացված կարդիոխթանիչների վրա ազդելու համար: Տեղեկատվության անվտանգության մասնագետները նշել էին, որ տվյալների փոխանցման համակարգը խոցելի է կիբերհարձակումների համար:

Հաքերների գործողություններից դեռևս տուժածներ չկան, բայց հնարավոր է, որ այդ դեպքերի մասին պարզապես ոչինչ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել