Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն եկել է այն եզրահանգմանը, որ 2018թ. նոյեմբերին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան պատճառը եղել է ուղևորների գրանցման և վայրէջքի դիսպետչերների խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտումը: Դրա հետևանքով Իսպանիայից արտաքսված 25-ամյա երիտասարդը հայտնվել է թռիչքուղու վրա:

Ինչպես նշում է lenta.ru-ն, տղամարդն ընկել էր ինքնաթիռի շասսիի տակ, ինչը տեղի է ունեցել դիսպետչերների մեղավորությամբ:

Քննիչների համաձայն՝ դիսպետչերներն ուշադիր չեն եղել ու չեն հետևել Եփրեմյանին, որն ավտոբուս նստելու ու դեպի Երևան թռչող օդանավին հասնելու փոխարեն գնացել է դեպի թռիչքուղի: Այնտեղ նա ընկել է օդ բարձրացող Boeing 737-ի տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել