Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  316-ի 1-ին մասի և 137-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Խորեն Ա.-ն բացատրություն է տվել»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  բռնություն գործադրելու սպառնալիքը, իսկ 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել