Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այսօր ունեցած հանդիպմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանը հյուրընկալվել էր Հանրապետության նախագահին և լոնդոնյան ակումբի մարզաշապիկը նվիրել Արմեն Սարգսյանին.

«Այսօր պատիվ ունեցա հանդիպելու ՀՀ նախագահ, պարոն Արմեն Սարգսյանի հետ:

Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ֆուտբոլի զարգացումը և իմ ամբիցիաներն Ազգային հավաքականում ու ակումբային մակարդակում»,- գրել է Մխիթարյանն ու հրապարակել հանդիպման լուսանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել