Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է հրաժարական տալ, եթե խորհրդարանը հավանության արժանացնի իր կառավարության նախապատրաստած Brexit-ի համաձայնագիրը: Այդ մասին Reuters-ին հայտնել է ITV հեռուստաալիքի մեկնաբան Ռոբերտ Փեսթոնը. գրում է Ведомости-ն:

Ըստ մեկնաբանի տեղեկությունների` Մեյն իր հրաժարականի այլ պայմանների մասին չի խոսել, և այդ պատճառով խորհրդարանականները կասկածում են, որ նա կկատարի իր խոստումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել