Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում յոթ հարց է։ Հարցերից երկուսը չզեկուցվող են: 

Չզեկուցվող հարցերի մեջ է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  արդյունքում  փոփոխությունների իրականացնելու որոշման նախագիծը: 

Այս նախագծի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և առանց ղեկի տեղափոխման շահագործելու ՀՀ տարածքում: 

Օրակարգում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել