168.am-ը գրում է.

Boeing կորպորացիան մարտի 25-ին Միացյալ Նահանգների առաջատար ավիաընկերությունների շուրջ 200 օդաչուների, մասնագետների եւ այլ շահագրգիռ անձանց հրավիրել է 737 MAX ընտանիքի ինքնաթիռների նորացված ծրագրային ապահովման շնորհանդեսին։ Կորպորացիայի հաղորդագրության մեջ ասված է, որ այն «շարունակում է սերտորեն աշխատել սպասարկյալների եւ հսկողական մարմինների հետ ծրագրային ապահովման եւ 737 MAX-ի համար օդաչուների պատրաստման կատարելագործման վրա:

Շնորհանդեսը կկայանա մարտի 27-ին Ռենթոնում՝ Վաշինգտոնի նահանգ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Boeing կորպորացիան որոշում է ընդունել, որ MCAS («Մանեւրման համակարգի բնութագրերի բարելավում») համակարգի տվիչների անսարքության ազդասարք կտեղակայվի 737 MAX ընտանիքի բոլոր հանրանավերում պարտադիր կարգով:

Մասնագետների գնահատումներով՝ հենց համակարգի տվիչների անսարքությունն է դարձել այդ մոդելի ինքնաթիռների վթարների պատճառն Ինդոնեզիայում եւ Եթովպիայում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել