Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծասահակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, իսկ վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Օպերատիվ են գործել փրկարարներն, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր փրկարարների հետ օգություն էին ցուցաբերում վիրավորներին։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ին հիվամդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարմնա կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Անդրանիկ Իսախանյանի և Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Դ. Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաներից Nissan-ն ու Toyota Vitz-ը վերածվել են մետաղե ջարդոնի։ Նշված ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառաոյղերը՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն նշված վայրում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել