Armenpress.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը մարտի 25-ին հայտարարել Է Քրայսթչերչի մզկիթներում կատարված ահաբեկչության հետաքննության համար հատուկ թագավորական հանձնախմբի ստեղծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կաբինետի կողմից ստեղծված հատուկ թագավորական հանձնախումբը պետք Է պարզի, թե արդյոք ամեն ինչ Էր արվել, որպեսզի կանխվի հարձակումը, եւ արդյոք ճիշտ են գործել հատուկ ծառայությունները»,- նշել Է նա Վելինգտոնում կայացած շաբաթական մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է The New Zealand Herald թերթի կայքում:

Նրա խոսքով՝ հանձնախմբի հատուկ ուշադրության առարկա կդառնան, նախեւառաջ, հարձակմանը նախորդած իրադարձությունները, այդ թվում՝ ինչպես Է ենթադրյալ հրաձիգը զենք ստացել, տեղի ունեցածում ինչ դեր են ունեցել սոցիալական ցանցերը եւ ինչ կարող Էին ու պարտավոր Էին անել անվտանգության ծառայությունները: Ենթադրվում Է, որ հանձնախմբի անվանական կազմը կհրապարակվի ավելի ուշ այն բանից հետո, երբ կառավարությունը հստակ կնշի այն հարցերի շրջանակը, որոնցով պետք Է զբաղվի հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել