Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց: Թրամփը մաքուր է:

Հատուկ քննիչ Մյուլլերի կողմից շուրջ երկու տարի իրականացվում էր հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք Թրամփը համագործակցել է ռուսների հետ, որի արդյունքում ընտրվել է նախագահի պաշտոնում: Թրամփը մշտապես հերքել էր այդ վարկածը: Հիմա, երբ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, հազարավոր փաստաթղթեր ուսումնասիրվել, քննությունը պարզել է, որ Թրամփը և իր թիմը որևէ համագործակցություն չեն ունեցել ռուսների հետ:

Սա Թրամփի երկրորդ ամենամեծ հաղթանակն է: Առաջինը նախագահի պաշտոնում նրա ընտրվելն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել