Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք): 

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը (առկա է բուք), Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար: 

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել