1999 թվականից աշխատել եմ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ թատրոնում որպես դերասան, իսկ 2009-17 թվականներին եղել եմ թատրոնի տնօրենը: Ի թիվս բազում աշխատանքների, թատրոնը ղեկավարելու առաջին իսկ օրից ինձ համար նպատակ եմ դարձրել Վարպետի և մեր համազգայինցիների հետ միասին լուծել թատրոնի շենքի խնդիրը. Այդ նպատակի համար բազում հաճելի և տհաճ իրավիճակներում եմ հայտնվել առավել քան 8 տարի՝ գրեթե ամեն օր ապրելով այդ խնդրով, բայց միշտ անսահման հավատ եմ ունեցել, որ հարցը լուծվելու է և Սոս Սարգսյանի ու իմ վերջին զրույցը վարպետի մահից 2 ժամ առաջ հենց շենքի կառուցման հեռանկարն է եղել: Սոս Սարգսյանի կենդանության ժամանակ, մենք արդեն ձեռք էինք բերել թատրոնի շենքը կառուցելու քաղաքական համաձայնությունը, իսկ 2016-17թթ. ամեն ինչ հիմնականում հստակեցված էր։ Շատ ուրախ եմ, որ քաղաքական ղեկավարությունը՝ հանձինս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պահպանեց նախկին իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունները և այդ սրբազան գործի հիմնարկեքը կայացրեց երեկ, խնդիրը հանրայնացնելուց շուրջ տասը տարի հետո։ Կարևորն այն է, որ այն կայացավ և հուսանք, որ ամեն ինչ հարթ ընթացք կունենա։ Ուսուցչիս` Սոս Սարգսյանի գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ստեղծման և կայացման գործում։
Հ.Գ. 1 Սոս Սարգսյանին վերջին հրաժեշտը տալիս իր ականջին շշուկով մի բան ասացի, որի բովանդակությունը շատերին էր հետաքրքրում. գաղտնիք չկա. ես իրեն ասացի. ՀԱՆԳԻՍՏ ԵՂԻՐ. ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՔՈ ԵՐԱԶԱՆՔԸ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ Է...
Հ.Գ. 2 Չնայած Համազգային թատրոնից հիմնարկեքին մասնակցելու հրավեր ունեի, ցավոք երեկ Երևանում չէի. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել