Նախկին իշխանության մեջ մի հետաքրքիր բան կար, անկախ որոշակի խավերի միջև լուրջ տարաձայնություններից , միմյանց հանդեպ անձնական մեծ ատելությունից, ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում արագ կոնսոլիդացվում էին՝ ատամներով պահում միմյանց, ինչը երբեք տեղի չունեցավ նախկին ընդդիմադիրների դեպքում։ 
Հիմա ֆեյսբուքյան գրառումներին հետևելով, հասկանում եմ ,որ նոր ընդդիմադիրները շարժվում են նույն սկզբունքով , արագ կոնսոլիդացվում են, անկախ միմյանց նկատմամբ ունեցած մեծ հակակրանքից ,պահում իրար։ Ներկա իշխանականների բախտը բերել է նրանով , որ էս ամենը նրանց կողմից կատարվում է շատ անտաղանդ ու ոչ պրոֆեսիոնալ ձևով։ 
Ասեմ իմանաք , էդքան արխային մի ընկեք , թեկուզ ոչ պրոֆեսիոնալ ,մեծ կիկսերով երկարաժամկետ կտրվածքով նման ձևով աշխատելու դեպքում դուք խնդիրներ եք ունենալու , շատ լուրջ ։ 
Էն բանանիցա մուլտի համար , որ ուզում են նորը նկարեն , շատերդ խառնվել եք , շատերդ խնդում եք , մի բան ասեմ , ամենաշատը վախեցեք մի բանից, որ հանկարծ ինչ֊որ ժամանակ հետո իրենք ճիշտ դուրս չգան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել