Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանութան Արարատի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 73-ամյա Ժորա Ավետիսյանին պատկանող տան բակն ու առկա կիսակառույց շինությունները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զննությամբ շինություններից մեկից, որը օգտագործվում է որպես ջերմոց, հայտնաբերվել է տնկված կանեփի 414 բույս, որի ընդհանուր քաշը կազմել է մոտ 12 կգ 300 գ:

Ջերմոցին կից շինությունից ակնհայտ տեսանելի վայրում դրված երկաթյա տարայի (տաշտ) միջից հայտնաբերվել է կանեփի 41 բույս, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 1100 գ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանը հայտարարել է, որ նշվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և ինքն է աճեցրել՝ կանեփի սերմեր ստանալու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանն ու նրա տղան՝ 41-ամյա Գարիկ Ավետիսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և որոշ ժամանկ անց բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել