Politik.am-ը գրում է․

Երեկ Բելառուսում մեկնարկել է ուժային եռամարտի Եվրոպայի գավաթը, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: 83 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել և արծաթե մեդալի է արժանացել Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին: Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել