Մրգային ըմպելիքները կարող են նվազեցնել ինսուլտի վտանգը: Նարնջի հյութը համարվում է առավել օգտակարը, գրում է Medikforum-ը, վկայակոչելով Նիդեռլանդների գիտնականների ուսումնասիրությունը:

Այսպիսով, օրական մեկ բաժակ նարնջի հյութը կաթվածի ռիսկը նվազեցնում է 24%-ով:

Այս են վկայում հոլանդացի գիտնականների փորձի արդյունքները: Տասը տարի նրանք հետևել են 20-70 տարեկան 35 հազար կամավորների առողջությանը:

Գիտնականները վերլուծել են հյութերի, հատկապես նարնջի օգտագործման մակարդակը և այդ ժամանակահատվածում տեղի ունեցած կաթվածների քանակը: Հաշվի է առնվել բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել ինսուլտի ռիսկի վրա:

Պարզվեց, որ շաբաթական 4-8 բաժակ նարնջի հյութը 24%-ով նվազեցնում է ինսուլտի ռիսկը: Միևնույն ժամանակ, եթե մարդը 2 օրում մեկ բաժակ հյութ է խմել, ապա կաթվածի վտանգը նվազել է 20%-ով:

Բացի այդ, նարնջի հյութն օգնում է բարելավել սիրտ-անոթային համակարգը: Նրանք, ովքեր նարնջի հյութ ավելի հաճախ են խմում, 13 տոկոսով ավելի քիչ են տառապում սրտի հիվանդություններից:

Գիտնականները նշում են, որ չնայած այն բանին, որ մրգային ըմպելիքները շատ շաքար են պարունակում, դրական են ազդում արյան անոթների վիճակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել