Վարձակալության է տրվում Ժակլին Քենեդուն պատկանող զբոսանավը։ Մեկ շաբաթվա համար պետք է վճարել 640 հազար դոլար: Ներկայացնում է FederalPress-ը։

Սեփականատերը վարձով է տալիս զբոսանավը, որը երբևէ պատկանել է Ամերիկայի 35-րդ նախագահի այրուն՝ Ժակլին Քենեդուն: Նավը Ջեքիին է նվիրել երկրորդ ամուսինը` Հունաստանի միլիարդատեր Արիստոտել Օնասիսը: Այս նավի վրա էլ տեղի է ունեցել Ժակլին Քենեդու երկրորդ հարսանիքը:

«Քրիստինա» զբոսանավը 99 մետր է, ունի 18 նավախցիկ և մեկ նախագահական ջակուզի: Կա նաև ճաշասենյակ 40 հոգու համար և բացօթյա լողավազան, որը կարելի է վերածել պարահրապարակի:

2013 թվականին անհայտ անձը նավը գնել է 32 մլն դոլարով: Այժմ սեփականատերը որոշել է նավը վարձակալության տալ: Վարձակալության շաբաթական արժեքը 640 հազար դոլար է: Հանգստյան սեզոնին վարձը կարող է հասնել մինչև 800 հազար դոլարի: Հատկանշական է, որ գումարը չի ներառում երաշխիքային դեպոզիտը (27 հազար), վառելիքի արժեքը և սննդի պաշարը, գրում է TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել