Armenpress.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  «Ինտերֆաքս»-ին, The Wall Street Journal- ին  այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», - ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:

Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարեւանությամբ:

Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի  այս տարվա ամռանը:

Պահեստում տեղ կգտնեն  ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք եւ զենքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել