Մինչ քայլառաստները վերջին կոպեկը խաղասեղանին թողնող խաղամոլի պես նոր տրամաչափի Սիլվաներ ու Շիրխանյաններ են բուծում, բաց են մնում ահագին հարցեր, այդ թվում՝ բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ին: Սա, բացի շատ վտանգավոր թեզ լինելուց, նաև շատ զավեշտալի է, քանի որ, փաստացի, ներքաղաքական պայքարում բանակի ներգրավման դեռևս միայն մեկ անհերքելի դեպք կա:

Դա տեղի է ունեցել 2018-ի ապրիլի 23-ին, երբ Երևանում տեղակայված խաղաղապահները միացան ցուցարարներին: Միջազգային իրավունքում կա վերագրելիության սկզբունքը: Օրինակ` Եվրոպայում մեր իրավապաշտպանները Սաֆարովի հանցագործությունը վերագրում էին Ադրբեջանի իշխանությանը, քանի որ նրանք ոչ միայն չէին պատժել հանցագործին, այլ պարգևատրել էին: Եվրոպան, իհարկե, դա բանիի տեղ չդրեց, քանի որ արդարադատություն կոչեցյալն իրենց համար միշտ եղել է և կմնա քաղաքական ազդեցության գործիք, իսկ Ադրբեջանն իրենց շատ ավելի շատ է պետք, քան Հայաստանը:

Այնուամենայնիվ, Նիկոլը և իր հանցակիցները պիտի իմանան, որ հանցագործ զինվորներին չպատժելով, պարգևատրելով, պաշտոն բարձրացնելով նրանք այդ հանցանքը վերագրել են իրենց իշխանությանը: Սա ապացուցելու համար ո՛չ հատուկ հանձնաժողովներ են պետք լինելու, ո՛չ հատուկ լսումներ... Ապրիլի 23-ի սահմանադրական կարգի տապալման գործը հենց էդ ա․ մի հատ ուչաստկովիի մակարդակի գործ է լինելու:

#դեբիլների_ապստամբություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել