Panorama.am-ը գրում է.

Դատարանի որոշումն այդքան էլ անսպասելի չէր՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք գոյություն ունեն դատարանների նկատմամբ ՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում  ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ՝ դատարանի մարտի 15-ի որոշմանը։

Միաժամանակ փաստաբանը նշեց, որ այս դեպքում իրենք մի փոքր ավելի շատ սպասելիքներ ունեին՝ հաշվի առնելով այն, որ  քրեական գործի բոլոր նյութերն իրենց ձեռքի տակ էին։
«Եթե մինչ այդ ենթադրությունների մակարդակով կարելի էր ասել, հիմա հստակ կարելի է ասել՝ այն ամենը, ինչ ներկայացված է, իրականում ջուր է։ Դա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում բոլոր նրանց համար, որոնք այս գործի հետ առնչվում են»,- ասաց Հայկ Ալումյանը։

Հարցին, թե ինչից ելնելով են այդ  հետևության հանգել, որ դատարանի նկատմամբ կան  ճնշումներ, փաստաբանը նշեց, նման հետևության եկել են և գաղտնալսումների արդյունքում, և վարչապետի կողմից  հրապարակայնորեն դատավորների հասցեին արտահայտած  սպառնալիքներից։

«Տեսաք քանի դատավար ինքնաբացարկ հայտնեց՝  չուզենալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով զբաղվել։ Իսկ ինչո՞ւ չեն ուզում գործ ունենալ այդ գործի հետ, որովհետև մի կողմից կալանավորման ոչ հիմքերն են առկա, ոչ՝ պայմանները, մյուս կողմից՝ չկալանավորել  չեն կարող, քանի որ այն, ինչ արվեց դատավոր Ազարյանի նկատմամբ, նրանք պատկերացնում են, որ ազատ արձակելով պարոն Քոչարյանին դառնում են թիրախ, թիրախ վարչապետի և իշխանության կողմից»,- ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել